News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից։

«Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու զարգացման դինամիկան։

Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը, պետական կառույցների կարողությունների հզորացմանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ ցուցաբերած օժանդակության կապակցությամբ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ վճռական դիրքորոշումը։ Այս համատեքստում հիշատակելով անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդպիսով ԱՄՆ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության արժեքներին ու սկզբունքներին:

Կողմերը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը»,- նշված է հաղորդագրությունում։

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
100 փոքր Հայաստան եւ Ազնավուր. ՀՀ նախկին արտգործնախարարը` հայկական «փափուկ ուժի» մասին. Sputnik ռադիոկայան
Նա պատմել է դիվանագիտական ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի, հայկական դիվանագիտության մեջ Շառլ Ազնավուրի դերի․․․
Լուիս Բոնո. Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս. «Ազատություն»
Երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար պետք է ներառել նաև ԼՂ-ն…
Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Բոնոյին. Անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման…
Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը. ԱԳ փոխնախարար
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի...
Մհեր Գրիգորյանը և Բրիս Ռոքֆոյը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր
Զրուցակիցները քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական և...
Իրավիճակը լարված է, ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ԱՄՆ և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ. Արցախի ՄԻՊ
Այսօր արդեն 86-րդ օրն է Արցախը գտնվում է շրջափակման մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ