News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գյոտեբորգի համալսարանի հնագետներն ավարտել են երկու դամբարանների պեղումները Կիպրոսի բրոնզեդարյան Հալա Սուլթան Թեքքե քաղաքում, հայտնել է HighTech-ը։

Գիտնականները Կիպրոսում երկու դամբարաններ են պեղել: Հայտնաբերվել են ավելի քան 150 մարդկային կմախքներ եւ մոտ 500 առարկա՝ ներառյալ ոսկյա զարդեր, թանկարժեք քարեր եւ կերամիկա, որոնք թվագրվում են մ.թ.ա. 1350 թվականով:

2010 թվականից գիտնականները Կիպրոսում մի քանի պեղումներ են իրականացրել։ 2018 թվականին հնագետները հայտնաբերել են երկու դամբարան՝ ստորգետնյա խցիկների տեսքով՝ մեծ քանակությամբ մարդկային կմախքներով։ Ավելի քան չորս տարվա մանրակրկիտ աշխատանք է պահանջվել մնացորդները դուրս բերելու համար. ավելի քան 3000 տարի աղի հողում ոսկորները փխրուն են դարձել: Բացի 155 մարդկային կմախքներից, գիտնականները հայտնաբերել են նաեւ 500 առարկա։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դամբարանները օգտագործվել են մի քանի սերունդ:

«Կարծես քաղաքի իշխող վերնախավի ընտանեկան դամբարաններ լինեն: Օրինակ՝ գտանք հինգ տարեկան երեխայի կմախք՝ ոսկե վզնոցով, ոսկյա ականջօղերով։ Երեխան, հավանաբար, ազդեցիկ եւ հարուստ ընտանիքից է եղել», - բացատրել է պեղումների ղեկավար, պրոֆեսոր Պիտեր Ֆիշերը:

Գտածոները ներառում են նաեւ ոսկուց, արծաթից, բրոնզից, փղոսկրից եւ թանկարժեք քարերից պատրաստված զարդեր եւ այլ իրեր, ինչպես նաեւ զարդարված անոթներ։ Գիտնականները նաեւ կերամիկական ցուլ են հայտնաբերել: Դրա մարմնի վրա երկու անցք է եղել՝ մեկը մեջքին՝ հեղուկով, ամենայն հավանականությամբ, գինիով լցնելու լցնելու համար, եւ մեկը՝ քթի մոտ, որտեղից կարելի է խմել։ «Այս ամենից դատելով՝ նրանք խցերում խնջույքներ էին կազմակերպում՝ ի պատիվ մահացածների», - ավելացրել է պրոֆեսոր Ֆիշերը:

Կարեւոր գտածոներից մեկը գլանաձեւ կնիք է, որը պատրաստված է հեմատիտից՝ Միջագետքից (ներկայիս Իրաք) սեպագիր արձանագրությամբ, որը հնագետները կարողացել են վերծանել։ Տեքստը բաղկացած է երեք տողից, եւ հիշատակվում է երեք անուն։ Դրանցից մեկը Ամուրրու աստվածն է, որին պաշտում են Միջագետքում։ Մյուս երկուսը պատմական թագավորներ են՝ հայր եւ որդի, որոնց վերջերս է հաջողվել գտնել՝ նույն ժամանակաշրջանի կավե տախտակների վրա այլ տեքստերում։ Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչու է կնիքը հայտնվել Կիպրոսում՝ դրա ստեղծման վայրից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ