News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին անվանել է «ագրեսոր» եւ սպառնացել է համակարգված գլոբալ պատժամիջոցներով, եթե նա չփոխի իր ռազմական դիրքորոշումը Ուկրաինայի հետ սահմանին, հայտնում է The Hill-ը։

«Ուկրաինան ոչ մի կերպ սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար եւ չի փնտրում առճակատում, որը կարդարացներ Ռուսաստանի ռազմական միջամտությունը։ Միակ սպառնալիքը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերսկսումն է»,- ասել է Բլինքենը Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում։

Բլինքենն ասել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցել է «շատ անմիջական, անկեղծ, ոչ վիճելի մտքերի փոխանակում»: Նա նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների բանակցություններ տեղի կունենան։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը կկրճատի սահմանին զորքերի թիվը «մինչեւ խաղաղ ժամանակների նորմալ չափեր» եւ կդադարեցնի «ահաբեկումներն ու Ուկրաինան ապակայունացնելու փորձերը, ներառյալ Մոսկվայի կողմից իրականացվող զանգվածային ապատեղեկատվական արշավը»։

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի «լուրջ միջոցներ ու հետեւանքներ պարտադրի Ռուսաստանին», եթե նա «ագրեսիվ գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի դեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ