News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Yerkir.am-ը գրում է․ «SHAMSHYAN.com-ն այսօր լուր հրապարակեց, ըստ որի՝ Ժամը  11:30-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser  մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը  և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:

Ըստ կայքէջի տեղեկության՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, իսկ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին  բուժօգնությունն է ցուցաբերել: Վիրավորը «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ 31-ամյա Հովհաննես Պողոսյանը նրա վարորդն է: Shamshyan.com-ի տեքստից պարզ չէ՝ ո՞վ է վիրավորված անձը:

Այդուհանդերձ, քննությունը պետք է պարզի՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեքենան պետական կարիքների համա՞ր է հայտնվել Տավուշի մարզում, թե՞ անձնական-կուսակցական գործեր կարգավորելու կամ նախընտրական ինչ-ինչ  հարցերով: Եվ այս ամենն արդյո՞ք «պատավադապետության» դեմ պայքարի շրջանակներում է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
Ամենաշատ