News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի իշխանությունները պատվաստումների անձնագրեր են ներդրել հանրային վայրեր այցելությունների համար՝ COVID-19-ով վարակման դեպքերի աճի եւ Omicron տարբերակի հինգ հաստատված դեպքերի ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Կառավարությունը նաեւ վերահաստատել է սահմանափակումները մասնավոր հավաքույթների համար, որոնք վերջերս թեթեւացվել էին, քանի որ այս շաբաթ երկրում նոր դեպքերի ռեկորդային թիվ էր գրանցվել:

Նաեւ կասեցվել են կարանտինային բացառությունները լիովին պատվաստված ներգնա ճանապարհորդների համար եւ 10-օրյա պարտադիր կարանտին է ներդրվել նրանց համար:

Թեեւ մարդկանցից պահանջվում էր պատվաստման անձնագրեր ցույց տալ բարձր ռիսկային տարածքներում, ինչպիսիք են մարզասրահները, սաունաները եւ բարերը, առաջին անգամն է, երբ այս պահանջը կիրառվում է ռեստորանների եւ սրճարանների նկատմամբ: Փետրվարից 12 տարեկանից բարձր բոլորը պետք է պատվաստման անձնագիր ներկայացնեն:

Առողջապահության նախարար Կվոն Դոկ Չոլը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ կառավարությունը որոշել է նվազեցնել տարիքային շեմը, որը ներկայումս 17 տարեկան է, որպեսզի խրախուսի դեռահասներին պատվաստվել, քանի որ մինչեւ 18 տարեկան տարիքային խումբը  վարակման բոլոր դեպքերի 20 տոկոսն է կազմում: Մասնավոր հավաքույթների սահմանաչափը իջեցվել է մինչեւ վեց մարդ Մեծ Սեուլի տարածքում եւ մինչեւ ութ` դրա սահմաններից դուրս՝ Սեուլում ներկայիս 10-ից եւ դրանից դուրս 12-ից, հայտնել է Կվոնը:

Մինչ այժմ Հարավային Կորեան հաստատել է Omicron-ով վարակման ընդհանուր հինգ դեպք: Կորեայի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման գործակալության (KDCA) տվյալներով՝ հիվանդների մոտ վարակն ընթանում է կա՛մ ասիմպտոմատիկ, կա՛մ թեթեւ ձեւով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ