News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Սալվադոր Մերինո Մոնրոյի որդին՝ Խերարդո Մարտինոն, եղել է ռազմական ինքնաթիռում, որը կործանվել է երկրի ափերի մոտ, հայտնել են Սալվադորի զինված ուժերը, փոխանցում է Interfax-ը։

Ինքնաթիռում, որը որոնում էր ծովում նախօրեին անհետացած զբոսանավը, անձնակազմի երեք անդամ է եղել, այժմ նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են, դրանում ներգրավված են ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։

Սոցցանցերում մտավախություններ են հայտնում, որ անձնակազմի երեք անդամներն էլ զոհվել են:

Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն իր ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարին եւ թվիթերում գրել. «Տե՛ր, ուժ տուր նախարար Մերինո Մոնրոյին եւ առաջնորդիր նրան»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ