News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան մի քանի խոշոր գործարք կկնքի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները, Փարիզը կարող է վերջապես կնքել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ Rafale կործանիչի ձեռքբերման մասին գործարք՝ փորձելով խորացնել տնտեսական եւ քաղաքական կապերը Աբու Դաբիի հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը սկսում է երկօրյա այցը Պարսից ծոց, որի ընթացքում կայցելի նաեւ Կատար եւ Սաուդյան Արաբիա։

Ֆրանսիայի ղեկավարը լավ հարաբերություններ է զարգացրել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բին Զայեդ ալ-Նահայանի հետ։ Փարիզը մշտական ​​ռազմաբազա ունի Էմիրությունների մայրաքաղաքում։

Աղբյուրները նշում են, որ Աբու Դաբին կարող է գնել մոտ 60 կործանիչ, սակայն զգուշացրել են, որ գործարքը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի:

«Ես չեմ ուզում փչացնել նախագահի սուրբծննդյան նվերը»,-այցից առաջ լրագրողներին ասել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը, երբ նրան հարցրել են, թե արդյոք Աբու Դաբին կործանիչներ կգնի։

Մակրոնը կմասնակցի պայմանագրի ստորագրման արարողությանը Dubai Expo 2020 ցուցահանդեսի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ