News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մետատիեզերքը հսկայական հնարավորություններ է ներկայացնում բլոքչեյն տեխնոլոգիայի համար եւ կհանգեցնի տրանզակցիաների համար կրիպտոարժույթի համատարած ներդրման։ Այս մասին հայտարարել է Bank of America-ի ներդումային թեմատիկ ռազմավարության ղեկավար Հայիմ Իսրայելը, գրում է FX Empire-ը։

Վիքիպեդիայում մետատիեզերեքը սահմանվում է որպես «համացանցի հիպոթետիկ ինտերացիա, որն աջակցում է մշտական ​​օնլայն եռաչափ վիրտուալ միջավայրեր՝ օգտագործելով սովորական անհատական ​​համակարգիչներ, ինչպես նաեւ վիրտուալ եւ հավելյալ իրականության ականջակալներ»: 

Ժամանակակից հայտնի մետատիեզերքի հարթակները պահանջում են, որ օգտատերերը  կրիպտոարժույթ գնեն՝ հարթակի վիրտուալ տնտեսությանը մասնակցելու համար։ 

BoA-ի ներկայացուցչի խոսքով՝ «սա հսկայական հնարավորություն է...անհրաժեշտ են ճիշտ հարթակներ, որոնք հիանալի հնարավորություն կդառնան այս ողջ էկոհամակարգի համար»: Նրա խոսքով՝ մետատիեզերքը, ամենայն հավանականությամբ, բում կառաջացնի կրիպտոարժույթների աշխարհում։

Այնուամենայնիվ, Իսրայելը կանխատեսել է, որ մասնավոր թոքենները (օրինակ՝ բիթքոին, էֆիրիում եւ այլն) հավանաբար չափազանց անկայուն կլինեն այս դերը կատարելու համար: Ամենայն հավանականությամբ, կգերակշռեն կայուն մետաղադրամները, ինչպիսիք են Tether-ը եւ USD Coin-ը:

Մետատիեզերքի կողմից ներկայացված ֆինանսական հնարավորությունները գրավել են ոչ միայն Ուոլ-Սթրիթ բանկին։ Այս ամսվա սկզբին Morgan Stanely-ի վերլուծաբանները նշել են, թե ինչպես են մարդիկ շփվում, փոխգործակցում ապրանքանիշների հետ, սովորում եւ սակարկում/շահարկում թվային ակտիվները, ինչպիսին է NFT-ն:

Վիրտուալ անշարժ գույքի վաճառքը վերջին շաբաթների ընթացքում հայտնվել է ուշադրության կենտրոնում: Երեքշաբթի օրը վիրտուալ անշարժ գույքի մշակման Republic Realm ընկերությունը հայտարարել է, որ հող է ձեռք բերել Sandbox վիրտուալ աշխարհում 4,3 միլիոն դոլարով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Metaverse Group-ը՝ Tokens.com հանրային ներդրումային ընկերության դուստր ձեռնարկությունը, անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2,4 միլիոն դոլարով հողատարածք է գնել Decentraland-ի վիրտուալ աշխարհում:

Token.com-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Էնդրյու Քիգելը CoinDesk-ին ասել է, որ «կան մի քանի հայտնի մետատիեզերքներ, եւ Metaverse Group-ին պատկանում են NFT-ի վրա հիմնված հողատարածքներ դրանցից մի քանիսում»: «Մեր ներդրումային եկամուտները հիմնված կլինեն մեզ պատկանող հողի գնահատման եւ մեր հողը զարգացնելու մեր կարողության վրա, ինչպես նաեւ վարձակալության տալու վրա այն խմբերին, որոնք ցանկանում են իրենց ներկայությունը հաստատել մետատիեզերքում»,-ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ