News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը պետք է «ամեն ինչ անի», որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, «հնարավոր է, որ կգա մի պահ, երբ մենք այլ ելք չենք ունենա, քան գործելը»։ Այս մասին  Ynet News-ին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը:

«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը:

Պաշտպանության նախարարը պատրաստվում է մոտ օրերս մեկնել Վաշինգտոն՝ քննարկելու Իրանի հարցը, եւ թեեւ նա ասել է, որ կաջակցի համաձայնության հասնելու միջազգային ջանքերին, նա շեշտել է, որ հստակ կհասկացնի, որ Իսրայելը կպահպանի իր ինքնապաշտպանության իրավունքը:

Իսրայելի դիվանագետները շուրջօրյա աշխատում են՝ բանակցություններում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի վրա ազդելու համար, սակայն ռազմական կառույցն ավելի հոռետեսորեն է վերաբերվում բանակցություններին։

Թեեւ Հանցը հրաժարվել է ասել, թե որն է լինելու Իսրայելի կարմիր գիծը, նա նշել է, որ «կգա մի պահ, երբ տարածաշրջանը եւ Իսրայել պետությունը այլ ելք չեն ունենա, քան գործելը»։ Նրա խոսքով՝ եթե համաձայնություն ձեռք չբերվի, անհրաժեշտ կլինի դիտարկել ռազմական տարբերակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
ԱՄՆ-ն Իրանից ակնկալում է վերադարձ ԳՀՀԾ պարտավորությունների կատարամանը. Բլինքեն
Եթե Իրանը վերադառնա ԳՀՀԾ շրջանակում իր պարտավորությունների լիակատար կատարմանը, ապա ԱՄՆ-ն նույնը կանի...
Ամենաշատ