News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել և ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որևէ պետական մարմին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գործընթացը փուլային եղանակով մեկնարկել է հոկտեմբերի 1-ից:

Թույլատվական փաստաթղթերի համակարգը նաև հեշտ կիրառելի է: Դրանից օգտվելու համար նախապես գրանցվելու և օգտանուն ստանալու անհրաժեշտություն չկա, փաստում են Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները: Պարզապես, տնտեսվարողն իր գրասենյակից նույնականացման քարտով մուտք է գործում համակարգ և պետական մյուս մարմինների տվյալների շտեմարանում ավտոմատ ճշգրտվում են համապատասխան տվյալները: Մասնավորապես՝ իդենտիֆիկացնում է քարտատիրոջը, ինքնաշխատ եղանակով բեռնում այլ համակարգերում հասանելի տվյալները՝ անուն, ազգանուն, ընկերության ՀՎՀՀ, հասցե և այլն,  ու տրամադրվում են համապատասխան լիազորություններ:

Համակարգը միաժամանակ բազմաճյուղ ինտեգրացիա է ապահովում նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ, որից օգտվողները ավտոմատ կստանան նույն լիազորությունները նաև թույլատվական փաստաթղթերի համակարգում, և հակառակը: Կցված և արխիվացված բոլոր փաստաթղթերը ևս հասանելի կլինեն: Հնարավորություն է ընձեռվել նաև փաստաթղթերի համակարգից ձևավորել մաքսային հայտարարագիր, իսկ մաքսային հայտարարագրից՝ թույլատվական փաստաթուղթ: Արդյունքում հայտատուի լրացրած բոլոր տվյալները մեկ համակարգից ավտոմատ կտեղափոխվեն մյուս համակարգ:

Փաստաթղթերի համակարգը հասանելի է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի» trade.gov.am հարթակում: Ամբողջական ներդրման արդյունքում համակարգին միացված կլինեն թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված շուրջ 20 պետական գերատեսչություն և կազմակերպություն:

Համակարգը նախագծվել և իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա. մեկտեղվել են ԵԱՏՄ, ԵՄ տվյալների մոդելները, ինչի շնորհիվ, գործնականում այն կարող է համադրվել ցանկացած այլ համակարգի հետ՝ երկրի ներսում, ԵՄ կամ ԵԱՏՄ երկրներում: Նորաստեղծ համակարգը ՀՀ պետական կառավարման թվայնացման ոլորտում նախադեպը չունի շահառուների լայն շրջանակով և թվայնացվող տվյալների ծավալով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ