News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան 2021 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկում է երկարաժամկետ զարգացման նախագիծ՝ աջակցելու Հայաստանին գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի արդիա-կանացմանն ուղղված իր ջանքերին:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ Շվեյցարական զարգացման համագործակցության գործակալությունը սկզբունքորեն հաստատել է Հայաստանին 7'130'000 CHF շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով աջակցության նախագիծը: Նախագիծն իրականացվում է համագործակցության եզակի դաշինքի միջոցով, որում ընգրկված են զարգացման ոլորտի միջազգային և տեղական դերակատարներ, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածներ, որոնք կմոբիլիզացնեն նաև լրացուցիչ միջոցներ: Բարեփոխումը կիրականացնեն շվեյցարական բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»  (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Հայաստանի կառավարության ընդհանուր համակարգմամբ:

Ծրագիրը կօգնի Հայաստանի կառավարությանը բարեփոխել մասնագիտական կրթությունը գյուղատնտեսության ոլորտում և այն համապատասխանեցնել շուկայի պահանջներին, ինչն էլ ավելի կնպաստի տնտեսական զարգացմանը և ավելի արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը: Նախագծի նպատակն է բարելավել գյուղական վայրերում ապրող երիտասարդների զբաղվածության հնարավորություն-ները՝ մի շարք մասնագիտությունների գծով տեսական գիտելիքները գործնական պարապմունքների հետ համատեղելու միջոցով: Բարեփոխումների մաս է կազմում այն, որ ուսանողները, մասնագիտական կրթության հաստատություններում տեսական գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ, հնարավորություն են ստանում կատարելագործել իրենց հմտությունները տեղական ընկերություններում և ֆերմերային տնտեսություն-ներում: Նրանց ուսումնական ուղին կամփոփվի պետական նմուշի դիպլոմների ստացմամբ։

Նախագիծը մեկնարկում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 9 ամիս տևողությամբ նախապատրաստական փուլով, որին կհաջորդի իրականացման փուլը և այն կտևի առնվազն 8 տարի։ Այս ամենի համար շվեյցարական միջոցներն, ընդհանուր առմամբ, կազմում են 7’130’000 CHF շվեյցարական ֆրանկ:

Ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Շվեյցարիան համագործակցում է գործընկերների լայն շրջանակի հետ, ինչպիսիք են Հայաստանի կառավարությունը, միջազգային կազմակերպությունները, պետական և մասնավոր հատվածները և ակադեմիական հաստատությունները: Ֆինանսավորող մյուս գործընկերները, որոնք զգալի միջոցներ են ավելացնում Շվեյցարիայի ներդրմանը, ներառում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Հայկական Իզմիրիլյան հիմնադրամը և հայաստանյան այլ մասնավոր ընկերություններ։ Այս ներդրումներից որոշները ենթակա են վերջնական հաստատման:

Նախագիծը կիրականացվի Սյունիքի հարավային շրջաններում և Վայոց Ձորում, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային հատված մի շարք շրջաններում։ Իրականացնող կազմակերպություններն են շվեյցարական բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։

Նախագիծը կյանքի է կոչում Շվեյցարիայի արտաքին քաղաքականության և զարգացման համագործակցության սկզբունքներն ու նպատակները: Շվեյցարիան աջակցում է Հայաստանի դեպի շուկայական տնտեսության անցմանը և իր ներդրումն է ունենում երկրի բնակչության կողմից ներառական տնտեսական զարգացումից օգուտների ստացման ապահովման գործում։ Նախագիծը կիրականացվի գյուղական վայրերում տնտեսական զարգացման և դուալ կրթության համակարգի վերաբերյալ Շվեյցարիայի տեխնիկական փորձի կիրառմամբ։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Վարդան Ջանազյանին՝ Շվեյցարիայի համագործակցության երևանյան գրասենյակի լրատվության և հաղորդակցության պատասխանատուին։.

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ