News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը

Թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ահունձադան հատուկ հրամանագիր է հրապարակել կանանց իրավունքների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է թալիբների խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է շարժման կողմից վերահսկվող ինտերնետային ռեսուրսներում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Փաստաթղթում նշվում է, որ շարժման ղեկավարությունը բոլոր համապատասխան պաշտոնյաներին, կրոնագետներին եւ ցեղերի ավագներին հանձնարարում է լուրջ քայլեր ձեռնարկել կանանց հետեւյալ իրավունքների իրականացման համար՝

Ամուսնությունը պահանջում է չափահաս կնոջ համաձայնություն, ոչ ոք չի կարող ստիպել կանանց ամուսնանալ։

Կինը հարստություն չէ, այլ ազնիվ եւ ազատ մարդ։

Ամուսնու մահից հետո, շարիաթի իդդա (չորս ամիս եւ տասը գիշեր կամ հղիություն) լրանալուց հետո այրին չի կարող հարկադրաբար ամուսնանալ։

Փաստաթղթում նշվում է, որ այրին իրավունք ունի օժիտ ստանալ իր նոր ամուսնուց։ «Կինը ժառանգության հաստատագրված բաժնի իրավունք ունի իր (մահացած) ամուսնու, երեխաների, հոր եւ այլ հարազատների ունեցվածքում: Ոչ ոք չի կարող նրան զրկել այս իրավունքից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հրամանագրում նաեւ ասվում է, որ յուրաքանչյուր ոք, ով բազմամուսնության մեջ է, պարտավոր է բոլոր կանանց իրավունքներ շնորհել շարիաթի համաձայն եւ պահպանել արդարացիություն նրանց միջեւ հարաբերություններում։

Հաջի եւ կրոնի հարցերի նախարարությանը հանձնարարված է խրախուսել գիտնականներին եւ քարոզիչներին կանանց իրավունքների վերաբերյալ ուղեցույցների վերաբերյալ, որպեսզի մարդիկ իրենց քարոզների միջոցով հասկանան, որ կանանց ճնշելը եւ նրանց իրավունքները ժխտելը կհանգեցնեն Ալլահի բարկությանը։

Հանձնարարվում է հնարավորինս հրատարակել ամենակարեւոր գրքույկները՝ գիտնականների ուշադրությունը հրավիրելու կանանց իրավունքների վրա, բարձրացնելու իրազեկվածությունը եւ կանխելու շարունակական ճնշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ