News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Պենտագոնը, որին վերջերս հանձնարարվել էր գնահատել ամերիկացի զինվորականների «հանդիպումները» չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հետ, պատշաճ կերպով կահավորված չէ նոր առաքելության իրականացման համար: Ավելին, նախաձեռնությունը սպառնում է տապալել Կոնգրեսի՝ ՉԹՕ-ների վերաբերյալ կառավարության աննախադեպ թափանցիկության առաջարկը, գրել է The Hill-ը:

ՉԹՕ-ների մասին ռազմական հաղորդագրությունները գնահատող ՊՆ ոչ պաշտոնական ստորաբաժանման նախկին ղեկավար Լուիս Էլիզոնդոն հայտարարել է, որ լուրջ կասկածներ ունի Հետախուզության եւ անվտանգության հարցերով պաշտպանության փոխնախարարի գրասենյակի (OUSD (I&S)) վերաբերյալ, որը ղեկավարում է կառավարության՝ ՉԹՕ-ներն ուսումնասիրելու ջանքերը:

Ըստ Էլիզոնդոյի՝ ՉԹՕ-ները «միայն հետախուզության խնդիր չեն: «Եթե մենք ցանկանում ենք եւս 70 տարի գաղտնիություն այս թեմայով, ապա OUSD-ը (I&S) դա անելու կատարյալ վայրն է»:

Անդրադառնալով սենատոր Քիրսթեն Գիլիբրանդի կողմից մշակված օրինագծին, որը կպարտադրի ներկայացնել ՉԹՕ-ների մասին հաշվետվություն, Էլիզոնդոն նշել է, որ «եթե ցանկանում են արձանագրել նշանակալից փոփոխություններ եւ թափանցիկություն, պետք է պահպանեն Գիլիբրանդի շտկումների ոգին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ