News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այդ խնայողությունները մեծ մասամբ ձեւավորվել են այն պատճառով, որ կովիդի ընթացքում գործուղումները խիստ սահմանափակ էին, այնպես որ կարող ենք փաստել, որ կովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պարզաբանմանը, թե իր համար նոր ավտոմեքենան գնվել է ԱԺ-ի խնայողությունների հաշվին, բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվել:

«Եթե միջազգային կառույցների հետ շփումների ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչները նույն ջանասիրությամբ պաշտպանեին մեր երկրի շահերը, գերիների խնդրից նույն ջանասիրությամբ խոսեին, ինչպես փորձում են ներկայացնել մեր երկիրը որպես ժողովրդավարության բաստիոն, իսկ իրենց էլ որպես նորօրյա «չեգևարաներ», մենք շատ այլ պատկեր կունենայինք: Չգիտեմ, թե ոնց է ստացվում, որ իրենց միջազգային կառույցներին կարողանում են համոզել, որ անկախ բազմաթիվ խնդիրներից, ժողովրդավարության հետ ամեն ինչ կարգին է, բայց չեն կարողանում նույն ջանասիրությամբ ներկայացնել ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված խնդիրները, հայ-ադրբեջանական հարաբերությունները և մի շարք այլ խնդիրներ», - ասաց Մամիջանյանը:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հարցազրույցին, որտեղ նա խոսել էր իր գործուղումների մասին, Հայկ Մամիջանյանն ասաց, թե ուսումնասիրել է ԱԺ կայքում տեղադրված Ալեն Սիմոնյանի ելույթները, դրանց վերաբերյալ հայտարարությունները. «Դուք կզարմանաք, բայց դրանցից ընդամենը կեսում է հիշատակվում, որ Ալեն Սիմոնյանը խոսել է, օրինակ, գերիների խնդրի մասին: Կամ ինքը դրա մասին չի խոսել, կամ կարեւոր հարց չի համարել, որ մամուլի հաղորդագրությանմեջ դա զետեղվի»,-ասաց Մամիջանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ