News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված գրության հիման վրա նախարարության կողմից «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում անցկացվել են ստուգումներ 2016թ.-ից մինչ 2021թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքերը պարզելու և ֆիքսելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատախազությունից:

Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի, ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարբեր պահաբաժիններից ապօրինի հատված 157 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի արդյուքնում բուսական աշխարհին պատճառվել է ընդհանուր շուրջ 7.5մլն դրամի նյութական վնաս: 

Հաշվի առնելով ստացված տվյալները՝ Լոռու մարզի դատախազությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Նախաքննության օրինականության  նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից հետևողականություն է ցուցաբերվելու, որպեսզի քննությամբ պարզվեն նշված անտառտնտեսությունում կատարված ապօրինի անտահատումների ամբողջական ծավաները, դրանք կատարած անձանց շրջանակը, իրավական գնահատականներ տրվեն ապօրինի ծառահատումներն անտառաշերտի տվյալ հատվածի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր վարքագծի արդյունքում կատարված լինելու, ըստ էության, տևական ժամանակահատվածում հատված ծառերը չհայտնաբերելու և չհաշվառելու հանգամանքներին: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
Ամենաշատ