News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Որևէ երկրի իշխանության երբևէ չի կարող հաջողվել հարյուր տոկոսով բացառել ապօրինի որսը, որը բոլոր կենդանատեսակների համար, այդ թվում՝ ապօրինի որսի մասին է խոսքը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը

«Մենք պարբերաբար գործողությունների ընդալայնման միջոցով փորձում ենք գտնել այն կոնսենսուսը բնության և տնտեսության միջև, որը հնարավորություն կտա մեր սերունդներին նույնպես հնարավորությու կտա օգտվել այդ բարիքներից։ Խեցգետնի մասով մենք ականատես եղանք ծավալների կտրուկ նվազմանը և ազդեց տնտեսվարողների վրա։ Խեցգետնի ծավալների կտրուկ նվազումը տնտեսվարողների վրա բացասական ազդեցություն է ունեցել։ Այժմ գնի բարձրացում է եղել, եթե ասեմ, որ 200-300 տոկոս աճել է, կնշանակի՝ ոչինչ չեմ ասել»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երբ նոր էր նշանակվել փոխնախարար, հանրության մի հատվածն անլուրջ էր ընդունում, որ նա տեսանյութեր է նկարում «TikTik»-ում, և հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ քննադատությանը, փոխնախարարը պատասխաբնեց. «Ես 12 տարի ծառայում եմ ՀՀ-ին, տնտեսագիտական գիտությունների թեկնածու եմ, վերջերս դիմել և ընդունվել եմ նաև իրավաբանական ֆակուլտետ։ Փոխնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկը եղել է իմ մասնագիտական կարողությունների և հմտությունների շրջանակներում։ Առաջարկը երկար է քննարկվել, քանի որ այդ ընթացքում ես Էկոնոմիկայի նախարարությունում հանրային ներդրումների վարչության պետ էի»:

Տպել
Ամենաշատ