News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 27-ից 28-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացել է «Capture the Flag» 2021թ. կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը, որը կազմակերպել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:  

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հաքերային մրցույթին այս տարի մասնակցում էին հայաստանյան ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունների շուրջ 30 աշխատակիցներից ձևավորված թիմեր, որոնք 24 ժամերի ընթացքում մրցեցին միմյանց դեմ՝ ցուցադրելով իրենց հաքերական հմտությունները։

Թիմերը որոնում էին խոցելիություններ, հետազոտում էին վիրուսներ և վնասակար այլ ծրագրեր, գտնում տեղեկություններ բաց աղբյուրներից և հաղթահարում այլ խնդիրներ, որոնք հաճախ ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Krisp ընկերության թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Uxtankyin և Life Trace թիմերը:

«Արդեն ավանդույթ է դարձել, առնվազն տարին մեկ անցկացնել «Capture the Flag» մրցույթ, և այս տարի որոշեցինք մրցույթն անցկացնել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիմերի միջև։ Այն, որ կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը խիստ կարևոր և արդիական է երկրի ընդհանուր կայունության և անվտանգության տեսակետից, կարծում եմ, որ արդեն անհերքելի փաստ է։ Մեզ համար կարևոր է նաև, որ այս ուղղությունը կարևորեն և գործընթացներում ակտիվորեն ներգրավվեն նաև մասնավոր ընկերությունները»,- նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարի Բարսեղյանը։

«Capture the Flag մրցույթները, առհասարակ, նպատակ ունեն ոլորտը գրավիչ դարձնել ոչ մասնագետների համար և բացահայտել պոտենցիալը։ Միջոցառման ընթացքում ծանոթացանք մի շարք մասնակիցների հետ, որոնք թեև չեն զբաղվում application security-ով որպես հիմնական աշխատանք, սակայն ոչ մի բանով չէին զիջում մասնագետներին: Նրանց ուժեղ մրցակցությունը շատ ավելի հետաքրքիր դարձրեց մրցույթի ամբողջ պրոցեսը։ Մինչ այս պահը սա Հայաստանում կազմակերպված ամենահետաքրքիր Capture the Flag մրցույթն էր: Վերջին շրջանում բացահայտված հարձակման տեսակների կիրառումն էլ ավելի օրիգինալ դարձրեց մրցույթը»,- նշեց Krisp ընկերության պրոդուկտի անվտանգության ինժեներ Դավիթ Կարապետյանը:

Մրցույթն անցկացվեց CyHub Armenia նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարություն աջակցությամբ, ISTC-ի, Cisco-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառման գործընկերներն էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Իլուրիա Սեքյուրիթին, Հեքսենսը, տեխնիկական գործընկերը՝ Ucom ընկերությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ