News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 26
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որն այսօր էր գերեվարվել ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվել է։ Այս տեղեկությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, NEWS.am-ին հայտնեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ քաղաքացու մարմինը հակառակորդը չի փոխանցել հայկական կողմին։

Ստեփանյանն ասաց նաև, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչպես է սպանվել Ճարտարի բնակիչը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին գերեվարվել էր իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել էր։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։

Ավելի վաղ Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր, որ Ճարտարի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորել է։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված համերգը
Համերգին զուգընթաց՝ ցուցադրվել է նաև թեմատիկ տեսաշար…
ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը
Բելգիայի ԱԳՆ-ի Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան...
Ավարտվել է Ն.Մանթաշյանի և ևս 1 անձի մասով 2020-ի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների քրգործի նախաքննությունը
Միևնույն ժամանակ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն…
«Իմ հերոս»․ զոհված զինծառայողներին, նրանց ընտանիքների կյանքը ներկայացնող կայք է թողարկվել
Զոհվածների տվյալներ են հավաքագրվելու այնքան ժամանակ, քանի դեռ բոլորինը չի ստացվել․․․
Կարմիր շուկայի բնակիչները որոշ ժամանակով փակել են ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյան ճանապարհը
Փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը…
Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին․ Հայկ Չոբանյան
Մեր ռազմավարության կարեւոր ուղղություններից մեկը ռազմադյունաբերությունն է...