News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Վաղարշպատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Պուշկինի փողոցի մի բնակիչ մեքենաների համարանիշեր է գողանում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 1-ին կասկածվողը Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գողացված համարանիշեր։

Պարզվել է, որ նա պարբերաբար համարանիշեր է գողացել և «Տելեգրամի» միջոցով կապ հաստատելով մեքենայատերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց փող է պահանջել:

Երիտասարդը ներկայացվել է Արմավիրի քննչական վարչություն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Իսկ մեր քաղաքացներին, նման հանցամիտների ծուղակը չընկնելու համար, հիշեցնում ենք, որ 2021 թ. հուլիսի 15-ի կառավարության որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել կրկնօրինակը, ինչից հետևում է, որ մեքնենաների տերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են:

 

Տպել
Ամենաշատ