News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 2-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 36-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ՝ մոխրացված հետքերով, և երկու փաթեթ դեղնականաչավուն, կանեփանման զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը կանեփ է, որը ցանել էր Ոսկեվազ համայնքի իր այգում և մշակել անձնական օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տպել
Ամենաշատ