News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը շարունակում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը։ Պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։

Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական կանխարգելիչ միջոցառումն իրականացվեց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները վարչական շրջանի հյուրանոցներում հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու։

Նրանք ներկայացվել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։

 

Տպել
Ամենաշատ