News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և 89-ամյա կնոջ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից։

«Հավելենք, որ 2021թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 05:30-ին՝ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ստացված ահազանգից անմիջապես հետո, դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչներից բաղկացած խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ:

Փրկարարների կողմից հրդեհը մարելուց հետո տվյալ բնակարանում հայտնաբերվել է նշված տան 89-ամյա բնակչուհու դին՝ այրված և ծխահարված վիճակում:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև տարեց կնոջ 36-ամյա թոռը և վերջինիս 5-ամյա դուստրը, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է նրա 36-ամյա թոռը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և  դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հրապարակելիս խնդրում ենք հղումն ապահովել»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ