News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իշխանությունը փորձում է ընդդիմադիրների նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծել՝ առաջիկայիում ստորագրվելիք փաստաթղթի դեմ ընդվզումը զսպելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

«Մորս, քրոջս եւ կնոջս որպես վկա են ներգրավել ու վաղը հրավիրել ԱԱԾ՝  հարցաքննության անցած տարվա նոյեմբերի 10-ին Կառավարության շենք մտնելու գործով։ Այն ժամանակ ինձ մեղադրանք էր առաջադրվել բռնության կոչեր հնչեցնելու եւ սահմանադրական կարգը տապալելու փորձի համար։ Դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը եւ հանցակազմ չէր տեսել։ Հիմա փորձում են վերաորակավորել արարքը Բոլոր մարդկանց, որոնք ինձ հետ հեռախոսով կապ են ունեցել, հրավիրում են հարցաքննության, երեկ ընկերներիցս մի քանիսին են կանչել։  Նրանց տեսանյութեր են ցույց տալիս իբրեւ թե դրոշակ եմ հանում այնտեղից, փորձում են որպես գողություն ներկայացնել։ Այդ տեսանյութերից որեւէ բան քաղել հնարավոր չէ, բայց փորձում են»,- պատմեց Նարեկ Մանթաշյանը։

Նարեկ Մանթաշյանի կարծիքով՝ իշխանությունն այս ժամանակահատվածում կոնկրետ նպատակ ունի՝ նման քայլեր ձեռնարկելու համար. «Կարծես թե Սյունիքի գլխին սեւ ամպեր են կուտակվել, եւ իշխանություն արդեն Սյունիքի գյուղերին է ասում դժգույն եւ դժբախտ, ինչպես Շուշիի դեպքում։ Սյունիքի կալանավորված համայնքապետները, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, բոլոր այն մարդիկ, որոնք հնարավոր է լծվեն Սյունքի պաշտպանությանը, մեկուսացվում են, իսկ զուգահեռ Երեւանում գործող ընդդիմադիրների նկատմամբ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որ իրենց առաջիկա փաստաթղթի դեմ պատրաստվող ընդվզման ալիքը զսպեն»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ