News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համեմատել է միգրանտների ճամբարները նացիստական ճամբարների հետ եւ նշել, որ իր խնդիրն է «բացել մարդկանց աչքերն» իրողությունների վերաբերյալ, որպեսզի հասարակությունը չհամակերպվի փախստականների զոհվելու ողբերգություններին: Այդ մասին հովվապետը հայտարարել է Կիպրոսում Սուրբ խաչի կաթոլիկ եկեղեցում միգրանտների հետ աղոթքի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեմք սկսում ենք համակերպվել աշխարհում մարդկային ողբերգությանը: Դա սարսափելի հիվանդություն է, որի դեմ դեղամիջոց չկա: Մյուսները [միգրանտները] ստիպված են վերադառնալ եւ հայտնվում են իսկական ճամբարներում, որտեղ մարդկանց խոշտանգում են, նրանց առուվաճառքով են զբաղվում, ստրկացնում են: Մենք այնքան ցավում ենք, երբ կարդում ենք նախորդ դարի նացիստական, ստալինյան ճամբարների մասին, սակայն նույնը տեղի է ունենում այժմ մեր մերձակա լողափերում, ստրկության կամուրջներում»,-ասել է Ֆրանցիսկոսը:

«Իմ պարտավորությունն աչքերը բացելն է: Դա ներկայիս պատերազմն է եւ մեր եղբայրների ու քույրերի տանջանքները, որոնք մենք իրավունք չունենք հանդուրժել»,-հավելել է նա:

Հռոմի Պապը դատապարտել է փշալարը, որն «ատելության դրսեւորում է» նրանց նկատմամբ, ովքեր դիմում են հաց, ջերմություն, եղբայրություն ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ