News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում կողմ է արտահայտվել Ղարաբաղի հարցում ջանքերի հետագա համակարգմանը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։  

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարեւորությունը, հանդես է եկել ջանքերի հետագա համակարգման օգտին, այդ թվում՝ օգտագործել հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ