News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 26
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունը հերթական աննախադեպ գնաճն է արձանագրում։ Վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալներով՝ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին գնաճը շարունակվում է՝ հասնելով 7,1 տոկոսի։ Գնաճ է արձանագրվել ոչ միայն անցած տարվա նոյեմբերի նկատմամբ (9,6 տոկոս), այլ նաև այս տարվա նոյեմբերը հոկտեմբերի նկատմամբ (1,7 տոկոս)։ Այս բարձր գնաճը հատկապես մտահոգիչ է մարդկանց եկամուտների և տնտեսական ակտիվության նվազման պայմաններում։ 

2021 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել են ավելի քան 16,9 տոկոսով, հագուստը և կոշիկը՝ 12,1 տոկոսով, տրանսպորտը՝ 8,5 տոկոսով, առողջապահությունը՝ 4,5 տոկոսով և այլն։

2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նույն ամսվա  համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9 տոկոս, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 3.7 տոկոս գնաճ: Թանկացումներին  մեծապես նպաստել է  մրգի և բանջարեղենի՝ 4.8 տոկոս և 16.4 տոկոս գնաճը: Հատկապես սննդամթերքի գների աճն ուղիղ հարվածում է աղքատ խավին, որն իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ գնելու համար։

Բանջարեղենը 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ արձանագրել է 63.5 տոկոս, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 16.4 տոկոս գնաճ:

2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ միայն մրգի և բանջարեղենի գները աճել են 11.35 տոկոս: Այս գնաճին նպաստել է գյուղատնտեսության ոլորտի անկումը և ներկրվրող ապրանքների թանկացումը։

Կաթնամթերքի, պանրի և ձվի գները 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 13.3 տոկոսով, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 3.5 տոկոսով: Ձվի գինը 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 26.2 տոկոսով, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ` 6.0 տոկոսով: 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի 11.1 տոկոս, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ` 2.3 տոկոս գնաճ:

Իրավիճակը նույն է հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում. 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.0 տոկոս, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 2.6 տոկոս գնաճ: Ալյուրի, հացի և ձավարեղենի գները 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 10.5 տոկոսով, 14.0 տոկոսով և 20.7 տոկոսով, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 3.6 տոկոսով, 2.7 տոկոսով և 3.5 տոկոսով:

Մենաշնորհացվածությամբ հայտնի շաքարի և շաքարավազի շուկայում 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ գրանցվել է 20.6 տոկոսով, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 2.3 տոկոսով գնաճ:

Անցած տարվա տնտեսական ճգնաժամը և այս տարվա խոտի պակասը իրենց հետևանք են թողել նաև մսի շուկայում, մասնավորապես՝ 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ մսամթերքը թանկացել է 8.0 տոկոսով, իսկ 2021 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 0.4 տոկոսով: Յուղերի և ճարպերի դեպքում 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1 տոկոսով, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4 տոկոսով գնաճ: 2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.4% գնաճ:

Շարունակում է խիստ մտահոգիչ մնալ վառելիքի շուկան, մասնավորապես՝ 2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.2 և 3.1 տոկոսով։ 2021 թվականի նոյեմբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 48.1 տոկոսով և 53.1 տոկոսով, իսկ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 42.2 տոկոսով և 48.8 տոկոսով գնաճ:

Արժևորվող դրամի պայմաններում ներկրվող ապրանքների գնաճն ևս մեկ անգամ փաստում է մեր տնտեսության մենաշնորհների չարաշահումների մասին։ Դրանք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են բարձր գին թելադրել, կուտակել գերշահույթներ՝ ի հաշիվ մեր օրեցօր աղքատացող բնակչության։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ