News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարզաբանումներ է տվել լրագրողներին հարբուխի հետեւանքով իր խզված ձայնի մասին, որով նա վարակվել է իր 1,5 տարեկան թոռնիկից:

«Ես լավ եմ, ամեն օր հանձնում են COVID–19-ի թեստ... Իմ 1,5 տարեկան թոռնիկի մոտ հարբուխ է, իսկ նա սիրում է համբուրել պապիկին... Կարճ ասած, դա պարզապես հարբուխ է»,-ասել է Բայդենը լրագրողներին՝ ի պատասխան իր առողջության մասին հարցադրումների:

Ուրբաթ ԱՄՆ նախագահը հայտարարություն է տարածել գործազրկության մասին հերթական տվյալների հրապարակման առիթով, սակայն իր խոսքում, որը հեռարձակում են տեղական հեռուստաալիքները, Բայդենի ձայնը խզված է, ինչպես նաեւ նա պարբերաբար հազում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ