News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեկ Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի, ինչպես նաև վերջինիս ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումներից հետո այսօր Երևանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, թե Վաշինգտոնը ցանկանում է տևական ու համապարփակ խաղաղության հասնել տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ազատության» հետ կարճ զրույցում դեսպանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ է նշանակում «տևական և համապարփակ խաղաղություն»։

«[ԱՄՆ] պետքարտուղար Բլինքենի, պետքարտուղարության և այստեղ [ամերիկյան] դեսպանության ջանքերի շնորհիվ ցանկանում ենք աջակցել բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատմանը»,- ասել է Լին Թրեյսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ