News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ ուղիղ շփումներ իրականացնելու հնարավորությունը քննարկվում է. Վաշինգտոնը մտադիր է կենտրոնացնել ուշադրությունն Ուկրաինայի շուրջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք քննարկում ենք այդ հնարավորությունն ու կհայտարարենք դրա մասին, երբ վերջնական որոշում կայացվի»,-ասել է նա:

«Դա կլինի հնարավորություն, որպեսզի քննարկվեն մեր լուրջ մտահոգությունները մարտական հռետորաբանության եւ Ուկրաինայի հետ սահմանին զինված ուժեր ավելացնելու վերաբերյալ»,-հավելել է Փսակին: Նա նշել է, որ Բայդենը երկրների առաջնորդների միջեւ ուղիղ շփումների կողմնակից է:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի ու Բայդենի միջեւ տեսակապով հանդիպման նախնական օրը հաստատվել է, որը կհայտարարվի ամերիկյան կողմի հետ համաձայնությունից հետո: Նրա խոսքով՝ նախագահները կդիտարկեն երկկողմանի գործերը, միջազգային օրակարգի արդի հարցերը, այդ թվում՝ Աֆղանստանը, Իրանը, ներուկրաինական ճգնաժամը, Լիբիան ու, հնարավոր է, Սիրիան: Բացի այդ, Ուշակովը հավելել է, որ առաջնորդները կքննարկեն ռազմավարական կայունության երկխոսության ընթացքն ու հավանաբար կբարձրաձայնեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով նախատեսող ռուսական նախաձեռնություններն իրագործելու թեման:

ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում կարող է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել եւ այդ հարցի շուրջ խորհրդակցում է ԱՄՆ Կոնգրեսի եւ եվրոպացի դաշնակիցների հետ, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ օգնելու համար Կիեւին դիմակայել Մոսկվային:

«Իհարկե, տնտեսական պատժամիջոցների ներդրումը տարբերակներից մեկն է։ Սակայն մենք պատրաստվում ենք դա անել Կոնգրեսի եւ եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցությունների միջոցով», - ասել է նա:

«Այդ խորհրդակցությունները արդեն որոշ ժամանակ է՝ շարունակվում են։ Մենք ցանկանում ենք պատրաստ լինել, ուստի դիտարկում ենք նման հնարավորություն», - հավելել է Փսակին:

Վերջին շրջանում արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում անընդհատ հայտարարություններ են արվում ուկրաինական տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ Մոսկվայում նման հայտարարություններն անվանում են լարվածության անհիմն աճ։ Այսպիսով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ դա կարող է արվել Դոնբասում սադրանքները արդարացնելու համար եւ զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ