News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիան «Բայրաքթար» TB2 ԱԹՍ-ներ է վաճառել Ուկրաինային ավելի շատ, քան հաղորդվել է, եւ ապագայում կարող են լինել նոր մատակարարումներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Գործակալության տվյալներով, որը հղում է անում Թուրքիայի կառավարության աղբյուրներին, խոսքը մի քանի տասնյակ սարքերի մասին է։ Առաջիկայում նախատեսվում է եւս 24 անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ուկրաինա։

Ուկրաինան Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել 2018 թվականին, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Bayraktar TB2 վեց անօդաչու թռչող սարք եւ երեք կառավարման կայան գնելու շուրջ։ Մատակարարումն ավարտվել է 2019 թվականի նոյեմբերին։ Պայմանագրի գումարը կազմել է 69 մլն դոլար։

Bayraktar TB2-ը թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարք է՝ 150 կմ հեռահարությամբ, 130 կմ/ժ արագությամբ եւ մինչեւ 50 կգ օգտակար բեռնվածքով։ Այն հագեցած է թռիչքի եւ վայրէջքի ավտոմատ համակարգով։ Այս ԱԹՍ-ները կիրառվել են 2020 թվականին Ղարաբաղի դեմ ադրբեջանական բանակի ագրեսիայի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ