News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։ Այդ տեսակետը նա հայտնել է Reuters Next օնլայն ֆորումի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ ամենակարեւորը,  ինչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես անտեսում կամ արհամարհում է, այն է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական եւ թափանցիկ դաշինք է»,- ասել է Բլինքենը՝ մեկնաբանելով հայտարարությունները, թե Մոսկվան կարմիր գծեր է համարում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի հետագա մոտեցումը Ռուսաստանի սահմաններին եւ Ուկրաինայի տարածքում հարվածային համալիրների, ինչպես նաեւ հիպերձայնային զենքի տեղակայումը։

«Միակ սպառնալիքը, որն այժմ գոյություն ունի, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերսկսման սպառնալիքն է»,-հավելել է նա։

«Մենք իսկապես ցանկանում ենք, որ դա տեղի չունենա»,-նշել է Բլինքենը։

Բլինքենի խոսքով՝ Մոսկվայի գործողությունները «հանգեցրել են ՆԱՏՕ-ի պաշտպանության ուժեղացմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ