News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 6-ից կթույլատրի Ադրբեջանի 12 ձեռնարկություններից լոլիկի եւ խնձորի մատակարարումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսսելխոզնադզորը 2021 թվականի դեկտեմբերի 6-ից թույլ կտա Ռուսաստան լոլիկի եւ խնձորի ներմուծումը ադրբեջանական 12 ձեռնարկություններից, որոնցից 7-ը լոլիկ են արտադրում, հինգը՝ խնձոր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, որոշումն ընդունվել է Ադրբեջանի տարածքում լոլիկ եւ խնձոր աճեցնող ձեռնարկությունների բուսասանիտարական մոնիթորինգի, լաբորատոր փորձարկումների արձանագրությունների հիման վրա, ինչպես նաեւ Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության երաշխիքների ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ