News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը, ով փոխարինել է Ջեք Դորսիին, հայտարարել է ընկերության վերակազմավորման մասին։ Ինչպես հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Ագրավալի նամակը Twitter-ի աշխատակիցներին, այս քայլն ուղղված է ընկերության գործունեության կարգավորմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ տեղեկությունների՝ նախագծման, դիզայնի եւ արտադրանքի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները կվերաբաշխվեն երեք նոր ուղղություններով՝ սպառող, եկամուտ եւ տեխնոլոգիա, կախված նրանից, թե ինչում են նրանք նախկինում մասնագիտացել:

Ագրավալը վերակազմավորման  իր որոշումը բացատրել է աշխատակիցների շրջանում պատասխանատվության մակարդակը բարձրացնելու եւ առաջադրանքների ավելի արագ կատարման հասնելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ