
Ճապոնիան մասամբ փոխել է երկիր ժամանողների համար կարանտինի պայմանները, հաղորդում է NHK հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Ճապոնիայում առկա է մասնագիտացված կարանտինային հաստատություններում անվճար տեղերի պակասի վտանգ՝ կապված տասնօրյա մեկուսացման ներդրման հետ այն նահանգներից ժամանողների համար, որտեղ տարածվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամը։
Այս կապակցությամբ Ճապոնիայի իշխանությունները չեղարկել են եռօրյա մեկուսացման պահանջը հատուկ հաստատություններում լիովին պատվաստված մարդկանց համար։