News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Xiaomi Black Shark 4S Pro-ն արժանացել է Android-ի ամենահզոր սմարթֆոնի տիտղոսին՝ AnTuTu-ի վարկածով։ Արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում, գրում է LentaRu-ն։

Xiaomi-ի ֆլագմանական հեռախոսը, որը թողարկվել է հոկտեմբերի կեսերին, արդեն երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվում է ամենաարդյունավետ Android դեվայսը շուկայում։ Սարքը, որն ունի Snapdragon 888+ պրոցեսոր, 16 գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 512 գիգաբայթ ներկառուցված հիշողություն, թեստերում հավաքել է 875 հազար միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ZTE Nubia Red Magic 6S Pro-ն, երրորդը՝ Vivo iQOO 8 Pro-ն։

Լավագույն 10-յակում են նաեւ Xiaomi Black Shark 4 Pro, Vivo X70 Pro +, Asus Rog Phone 5s, Vivo iQOO 8:

Վարկանիշը կազմողները նշել են, որ ամենահզոր ֆլագմանների տասնյակում ներկայացված բոլոր գաջեթները հիմնված են Qualcomm-ի պրոցեսորների վրա։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած սարքերն աշխատում են Snapdragon 888+ թոփային չիպով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ