News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Արրաս քաղաքում սուպերմարկետի կցամասի կառուցման վայրը ուսումնասիրելիս հնագետները  պարզել են, որ խանութի տակ գտնվում է ուշ Հռոմեական կայսրության մեծ նեկրոպոլիս։ Առաջին գտածոներից մեկը 4-րդ դարի կապարե սարկոֆագն էր: Այս մասին գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ հղում անելով The History Blog-ին։

Հնագետները մինչ այժմ կարողացել են ուսումնասիրել միայն մի քանի գերեզմաններ։ Դրանցից մեկը պատկանում է մի կնոջ, ով թաղված է եղել զարդերի հարուստ հավաքածուով, այդ թվում՝ մարգարտե վզնոց, ականջօղեր, պղնձե եւ ոսկորե ապարանջաններ եւ պղնձե մատանիներ:

Գրեթե բոլոր մարդկանց թաղել են փայտե դագաղներում։ Հետազոտողները կարծում են, որ մարդկանց մեծ մասը մահացել է բնական պատճառներով։

Արրաս քաղաքը հիմնադրվել է ատրեբատների ցեղի կողմից ուշ երկաթի դարում եւ սկզբում ստացել է Նեմետոցեն անունը։ Մ.թ.ա․ 56 թ․ այն գրավել է Հուլիոս Կեսարը եւ դարձրել հռոմեական կարեւոր ամրոց եւ առեւտրի կենտրոն, որը հայտնի էր իր բարձրորակ գործվածքներով։ 451 թվականին քաղաքն ավերվել է հոների կողմից Ատտիլայի գլխավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ