News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հույս է հայտնել, որ Մոսկվան իրավունք կստանա անցկացնել «Էքսպո-2030» համաշխարհային ցուցահանդեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի հնարավորություն ընձեռվի իրականություն դարձնել մեր դիմումի՝ «Մարդկության առաջընթաց։ Ներդաշնակ աշխարհի ընդհանուր տեսլականը», հիմնական գաղափարը։ Հուսով ենք, որ այն արձագանքներ կգտնի մոլորակի բոլոր անկյուններում»,-շաբաթ օրը Դուբայում Expo 2020 ցուցահանդեսում Ռուսաստանի ազգային օրվա բացման ժամանակ ասել է ՌԴ վարչապետը։

Նա նշել է, որ «Մոսկվան ամենախոշոր, դինամիկ զարգացող եւ ժամանակակից մեգապոլիսն է», որը «համատեղում է պատմությունն ու նորարարությունը, ճարտարապետական ​​հուշարձաններն ու երկնաքերերը, ամենամեծ կանաչ պարկերը եւ նորագույն տրանսպորտային ենթակառուցվածքները»։

«Ռուսաստանի մայրաքաղաքն ի վիճակի է ընդունել  տասնյակ միլիոնավոր հյուրերի` նրանց հանգիստը մեր երկրում դարձնելով հետաքրքիր, օգտակար եւ հիշարժան»,-հավելել է Միշուստինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ