
Չինական Oppo ընկերությունը պատրաստվում է թողարկել համեմատաբար էժան սմարթֆոն, որն այժմ հանդես է գալիս PESM10 կոդային անվանմամբ։ Սարքի տեխնիկական բնութագրերի մասին պատկերներն ու տեղեկատվությունը հրապարակվել են Չինաստանի հեռահաղորդակցության սարքավորումների հավաստագրման կենտրոնի (TENAA) կայքում, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Gizmochina-ին։
Սարքը կստանա 6,56 դյույմանոց էկրան՝ 8 մեգապիքսելանոց սենսորի վրա հիմնված մեկ առջեւի տեսախցիկի համար փոքր անցքով։ Խոսքը 720×1610 պիքսել թույլատրությամբ HD+ ֆորմատի վահանակի օգտագործման մասին է։ Հետեւի մասում կլինի կրկնակի տեսախցիկ՝ 13 մեգապիքսել հիմնական սենսորով եւ 2 միլիոն պիքսելանոց օժանդակ մոդուլով։
Դրա հիմքում կլինի ութ հաշվողական միջուկով անանուն պրոցեսոր, որը կաշխատի մինչեւ 2,4 ԳՀց տակտային հաճախականությամբ։ Վաճառքում կհայտնվեն 6 եւ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ մոդիֆիկացիաներ։ Ֆլեշ-կուտակիչի հզորությունը՝ 64, 128 եւ 256 ԳԲ է:
Նշված են սմարթֆոնի չափսերը եւ քաշը՝ 164,4×75,7×8,4 մմ եւ 190 գ։ Հոսանքը կապահովի 4890 մԱ/ժ հզորությամբ վերալիցքավորվող մարտկոցը (հավանաբար պիտակավորված կլինի 5000 մԱ/ժ)։
Նորույթը կմատակարարվի Android 11 օպերացիոն համակարգով։ Վաճառքում կլինեն սեւ, կապույտ եւ վարդագույն տարբերակներ։ Պաշտոնական շնորհանդեսը սպասվում է առաջիկա շաբաթներին։