News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը վերջին անգամ որպես կառավարության ղեկավար տեսաուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին եւ կոչ արել նրանց պատվաստվել COVID-19-ի դեմ։ Ուղերձը շաբաթ օրը տարածել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ես ձեզ վերջին անգամ եմ դիմում այս ձեւով։ Առաջինը եղել է ավելի քան 15 տարի առաջ»,- ասել է Մերկելը` հիշեցնելով, որ ձայնագրվել է ավելի քան 600 տեսաուղերձ: Առաջին տեսանյութը տեղադրվել է 2006 թվականի հունիսին՝ Գերմանիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ: Այն ժամանակ Մերկելը մեծ սպորտային տոն էր մաղթել երկրին ու նրա քաղաքացիներին։ Հետագա թեմաները նվիրված են եղել տարբեր թեմաների՝ անվտանգության, մշակույթի, թվայնացման, գենդերային հավասարության, հակասեմականության դեմ պայքարի, էներգետիկ բարեփոխումների, գյուղատնտեսության եւ այլ հարցերի։

«Հատկապես արժեքավոր էր ինձ համար համավարակի ժամանակ ուղերձը, որը շարունակվում է գրեթե երկու տարի»,- նկատել է Մերկելը: «Այս չորրորդ ալիքի գագաթնակետին մենք շատ լուրջ իրավիճակում ենք, մեր երկրի որոշ շրջաններում այն կարելի է նույնիսկ դրամատիկ անվանել»,- հայտարարել է կանցլերի պաշտոնակատարը։ Նա հիշեցրել է լեփ-լեցուն վերակենդանացման բաժանմունքները, նրանց մասին, ովքեր կորցրել են իրենց կյանքը հիվանդության հետեւանքների պատճառով։

«Մենք ունենք [համավարակը հաղթահարելու] բանալի՝ արդյունավետ եւ հուսալի պատվաստանյութի տեսքով։ Ես ձեզ կոչ եմ անում լրջորեն վերաբերվել այս նենգ վիրուսին։ Omicron նոր տարբերակը ակնհայտորեն ավելի վարակիչ է, քան նախորդ շտամները»,- ասել է Մերկելը: «Պատվաստվե՛ք։ Կարեւոր չէ՝ առաջին պատվաստումը կլինի դա, թե բուստերային»,- կոչ է արել նա՝ նշելով, որ «ցանկացած պատվաստանյութ օգնում է»՝ գոնե պաշտպանելով հիվանդության ծանր ընթացքից։ Կանցլերի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, ովքեր հետեւել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանոններին եւ սահմանափակումներին։

«Ցավոք, մեզ կրկին սպասվում են դժվար շաբաթներ, որոնք կարող ենք հաղթահարել միայն ընդհանուր ջանքերով։ Ամբողջ սրտով կուզենայի, որ մեզ մոտ դա ստացվեր»,- ընդգծել է նա։

Մերկելը կանցլերի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ դեկտեմբերի 8-ը։ Այդ օրը Բունդեսթագը կքվեարկի Օլաֆ Շոլցի՝ կառավարության ղեկավարի պաշտոնում նրա իրավահաջորդի թեկնածության համար, այնուհետեւ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կառավարության նոր անդամներ կնշանակի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ