News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Գյումրիի ավագանին ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ կհատկացնի: Այս  մասին որոշվել է երեկ` դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ:

«Ես հեռուստատեսությամբ տեսա, որ Երեւանը տոնածառ դնում է քաղաքի կենտրոնում, մեր երեխեքն էլ երեւանցի երեխեքից պակասը չեն եւ ուրած եմ, որ մենք պիտի տոնածառ դնենք, ճիշտ է մահը մահ, բայց երեխեքի ուրախությունն էլ ուրախություն: Դրա համար որոշել ենք ընդամենը 10 մլն 400 հազարի սահմաններում քաղաքի որոշակի փողոցներում տեսանելի հատվածներում դեկորային գեղեկցկութւյուն հաղորդենք, տոնածառը տեղադրենք, մոնտաժ, ապամոնտաժ անենք, միջոցառում, լույսերի վառման արարողակարգ, փոքրիկ ֆուրշետ դահլիճում եւ այդքան բան»,- նիստին ասաց ավագանու նիստին ներառված հարցերի զեկուցող Ջիլավյանը:

 «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ավագանու նիստի ժամանակ դեմ արտահայտվեց այս չափով ծախսեր իրականացնելուն:

«Ես ևս առաջարկում եմ՝ երեխաների համար տոնածառ թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի»,- ասաց Վարդևան Հակոբյանը։

Ավագանին ձայների մեծամասնությամբ  որոշեց՝ հյուրասիրություն անել,  սակայն 600 հազար դրամի շրջանակներում:

Երեխաների համար ամանորյա տոպրակներ կգնեն, որոնց արժեքը կկազմի 3 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխել են դեկտեմբերի 25-ին
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը տոնում են կաթոլիկները։ Նախորդ տարիներին Ուկրաինայում ․․
44-օրյա պատերազմում զոհված արցախցիների երեխաների ամանորյա նվերները հասան հասցեատերերին
Ծրագրի հասցեատերերն էին ինչպես Ստեփանակերտում բնակվող, այնպես էլ…
Ամանորի զարդերի ապամոնտաժումից հետո Հանրապետության Հրապարակի շենքերի բաց անցքերը փակվել են. փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետարանն այսօր ամփոփեց 2023 թվականի ամանորյա...
Տոներից հետո տոնածառը դեն նետելու փոխարեն կարելի է այն ուտել
Այսպիսի առաջարկով է հանդես եկել The Guardian-ի լրագրող Միրանդա Բրայանտը․․․
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ` տրվեց «Ավետիս» նախագծի մեկնարկը
Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցներ՝  մենակատարներ և երգչախմբեր, առցանց կամ տեսաձայնագրությամբ միացան համերգին…
Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը. Արցախի թեմի առաջնորդ
Այսօր կարծես թե երկու իրականությունն էլ առկա է Արցախում...
Ամենաշատ