News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե Միխայիլ Սաակաշվիլին ձեզ պետք չէ Վրաստանում, վերադարձրեք նրան Ուկրաինա, նա մեզ պետք է։ Այս մասին ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն՝ Գորիի զինվորական հոսպիտալում Վրաստանի նախկին նախագահին այցելելուց հետո, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ երեկվա դատավարության ժամանակ պարզ է դարձել, որ իշխանությունները ցանկանում են սպանել նրան կամ երկարաժամկետ ազատազրկման դատապարտել։ 

«Նա ողջունում է առաջին հերթին լրագրողներին, ովքեր այս ցուրտ եղանակին սպասում են եւ լուսաբանում գործընթացը։ Ուզում եմ ասել, որ երեկվա դատը ցույց տվեց, որ իշխանությունները ցանկանում են սպանել նրան կամ երկարաժամկետ ազատազրկման դատապարտել։ Եթե ​​Միխայիլ Սաակաշվիլին ձեզ պետք չէ Վրաստանում, վերադարձրեք նրան Ուկրաինա, նա մեզ պետք է»,-ասել է Լիզա Յասկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ