News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը կմասնակցի «Մենք միասին ենք» մրցանակաբաշխության արարողությանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«2021 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Մենք միասին ենք» մրցանակաբաշխությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրի ղեկավարը կհայտարարի «Տարվա կամավոր» անվանակարգում հաղթողի անունը եւ տեսակապի միջոցով կդիմի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին։

Կրեմլի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ «Մենք միասին ենք» միջազգային մրցանակը հիմնադրվել է մարդկանց օգնելու եւ կյանքի որակի բարձրացմանն ուղղված սոցիալական նախաձեռնություններին աջակցելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ