News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ շահագրգռված են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում։ Այս մասին շաբաթ օրը Անթալիայում անցկացվող «Պաշտպանության եւ ավիացիոն արդյունաբերության գլոբալ ռազմավարություններ-2021» համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լեհաստանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը մեծ նշանակություն ունի, քանի որ սա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ երկիրն իր ռազմական զինանոցը համալրում է թուրքական արտադրանքով։ Այս պահին Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրներ հետաքրքրված են մեր արտադրանքի այս տեսակով»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը, ով չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ