News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում այսօր «Անավարտ թռիչք» վերտառությամբ հուշակոթող է բացվել` նվիրված  հայրենիքի պաշտպանության համար  կյանքը զոհաբերած օդաչուների հիշատակին։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Միջոցառմանը մասնակցել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, զինվորականներ, հյուրեր ու հերոսների հարազատները։

«Մեծագույն ակնածանքով  եմ մասնակցում հիշատակի այս միջոցառմանը, որով ևս մեկ անգամ հաստատում ենք, որ որևէ մեկի սխրանքը և գործը չի մոռացվում։ Մեր օդաչուների հիշատակը հավերժ է, նրանք իրենց անձնազոհությամբ ապացուցեցին, որ հայրենիքից առավել ոչինչ չկա, իսկ ողջերս պատգամ ունենք` ապրել ու ապրեցնել, անաղարտ պահել հայրենիքն ու սահմանները։ Խոնարհումս ու փառք մեր հերոսներին ու մեր բանակին» ,- ելույթի իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ