News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Զորավարժությունների ընթացքում ուկրաինացի օդաչուները խախտել են Բելառուսի հետ սահմանը։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Պետական սահմանային կոմիտեից։

«Բելառուսի Հանրապետության հետ սահմանին Ուկրաինայի կողմից զորավարժությունների անցկացումը միջադեպ է առաջացրել։ Այսօր, դեկտեմբերի 4-ին, ժամը 12-ի սահմաններում, բելառուսա-ուկրաինական սահմանին՝ «Նովայա Ռուդնյա» անցակետի մոտ, Մոզիրի սահմանապահ ջոկատն արձանագրել է Ուկրաինայի կողմից Բելառուսի օդային տարածքի խախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանել են կոմիտեում, ուկրաինական ռազմական «Մի-8» ուղղաթիռը մոտ 100 մ բարձրության վրա հատել է պետական սահմանը եւ 1 կմ խորությամբ թռել Բելառուսի տարածք։ Այս միջադեպի մասին ուկրաինական կողմը տեղեկացվել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ