News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երկխոսություն կազմակերպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ։ Շաբաթ օրը Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, փոխանցում է ТАСС-ը։

«Թուրքիան լավ հարաբերություններ ունի եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Ուկրաինայի հետ, մենք հավանություն չենք տալիս եւ չենք աջակցում այս երկու երկրների միջեւ որեւէ հակամարտության եւ փորձում ենք կատարել լարվածությունը թուլացնելու մեր առջեւ դրված խնդիրը»,- ասել է նա։ «Արեւմտյան շատ երկրներ կառուցողական ուղիղ հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ, բայց Թուրքիան ունի այդ հատուկ դիրքորոշումը»,- ասել է Էրդողանի ներկայացուցիչը։ Իհարկե, Թուրքիան կարող է դեր խաղալ, եթե երկու կողմերն էլ դրական վերաբերմունք ունենան։ Մեր նախագահը կարող է կառուցողական քայլ անել դեէսկալացիայի համար՝ կազմակերպելով Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը»։

Թուրքիան դեմ է այն գործընթացներին, որոնք կարող են հանգեցնել Դոնբասում ռազմական հակամարտության եւ պատերազմի, ասել է Կալինը։

«Մենք դեմ ենք այն գործընթացներին, որոնք կհանգեցնեն ռազմական բախումների եւ պատերազմի տարածաշրջանում, այդ թվում՝ Դոնբասում, մենք միշտ հայտարարել ենք այդ մասին։ Բոլոր կողմերն ունեն լարվածության նվազեցման պատասխանատվության կոնկրետ ոլորտներ։ Կան քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի կողմից, կան քայլեր՝ Ուկրաինայի կողմից։ Կան նաեւ քայլեր, որոնք պետք է ձեռնարկեն ՆԱՏՕ-ն եւ արեւմտյան բլոկի երկրները։ Այլ խոսքով՝ սա չպետք է վերածվի սադրանքների միջոցով լարվածության մեծացման գործընթացի»,- ասել է Էրդողանի ներկայացուցիչը։

«Հակամարտության դեպքում կտուժեն բոլորը, Ուկրաինան արդեն մեծապես տուժել է այս վերջին հակամարտություններից։ Հազարավոր մարդիկ տուժել են Դոնբասում, ուստի մենք պատրաստ ենք աջակցել լարվածությունը նվազեցնելու բոլոր քայլերին։ Եթե Թուրքիան միջնորդի կամ նախաձեռնողի դեր կատարի այս գործընթացում, ապա մեր նախագահը հաճույքով դեր կունենա դրանում»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ