News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից:

«Ի հավելումն ԱՀ քննչական կոմիտեի կողմից ս.թ. դեկտեմբերի 04-ին տարածած տեղեկատվության՝ հայտնում ենք, որ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին:

Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ»,- ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ ԱՀ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դեպքի առթիվ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով, ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ ԱՀ ԱԻՊԾ-ն հաղորդագրություն է տարածել.  «Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին:

Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին՝ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, այսօր ժամը 17։00-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը:

Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ