News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 45-ամյա Կարապետ Ղ.-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Զհար Բ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին Զհար Բ.-ն՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով, մահացել է: 

Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

 

Տպել
Ամենաշատ