News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավելի եմ համոզվում ինչքան ցածր ու զզվելի են,էն տաքսու վարորդները,որ իմ սայլակը իր մեքանան կա’մ կկեղտոտի,կա’մ կվնասի։Դե ոչինչ,կռվի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի տաքսիստների մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը:

«Շատ կուզեի բաց թողնել էս պատմությունը իմ կյանքից,բաց թողնել իր բոլոր թերություններով ու հիասթափություններով,դրական ու բացասական պահերով,լավ ու վատ մարդկանցով։ Բաց թողնել այն մարդկանց ովքեր հիշում են ,երբ մոռացել էին և մոռանում են,երբ հիշում էին։

Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում,որ այն ինչ եղավ,եղավ միայն մեզ հետ ու նրանց,ովքեր կորցրին,կորցրին իրենց թանկին,իրենց իմաստը,կյանքը...

Ավելի եմ համոզվում ինչքան ցածր ու զզվելի են,էն տաքսու վարորդները,որ իմ սայլակը իր մեքանան կա’մ կկեղտոտի,կա’մ կվնասի։Դե ոչինչ,կռվի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի տաքսիստների մասին։

Ավելի եմ համոզվում,որ ճանապարհին ժամերով սպասում ես,թե երբ կբարեհաճեն զիջեն քեզ ճանապարհը։Դե ոչինչ ,կռվի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի ինձ զիջելու մասին։

Ավելի եմ համոզվում,երբ երթուղայինում քո սահմանված տեղը չեն բարեհաճում ազատեն,որ կարողանաս դու էլ էդ բարիքներից օգտվես։ Դե ոչինչ,կռվի ժամանակ հո ժամանակ չկար մտածեի երթուղայինում իմ համար սահմանված տեղը նստող անհասկացողի մասին։

Կարող եմ,ցավոք,շատ թվարկել։Ու իրոք ցավում եմ,շատ եմ ցավում։

Թե էս թվարկածս արատները վերանան,մենք լիարժեք կապրենք,թե չվերանան,արդեն ՑԱՎՈՒՄ ԵՄ...

Հազար հանգիստ նրանց, որոնց կյանքի գնով անշնորհակալ ու անիրավ արատներն ապրում են այսօր մեզ հետ»,- գրել է նա։

 

 

Տպել
Ամենաշատ