News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք օտարերկրացի մի տղամարդու ծեծի են ենթարկել, հափշտակել բջջային հեռախոսը և 127.000 դրամը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 23.00-ին, երկու անձինք «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում մոտեցել են 26-ամյա տղամարդուն, վիճաբանել հետը, նստեցրել անհայտ ավտոմեքենա և ուղևորվել Էջմիածին։

Ճանապարհին կրկին վիճաբանել են, ապա հափշտակել նրա բջջային հեռախոսը, 127.000 դրամն ու արծաթե վզնոցը:

Դեպքի առթիվ ավազակության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումերի շնորհիվ դեկտեմբերի 3-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղից՝ 30-ամյա տղամարդու։

Նրանք ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ